Marknadens största urval
Snabb leverans

Böcker av Ghazaros Aghayan

Filter
Filter
Sortera efterSortera Populära
  • av Ghazaros Aghayan
    329,-

    Ղազարոս Աղայան (1840 - 1911թթ.), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Բոլնիս-Խաչեն (այժմ Վրաստանում) հայաբնակ գյուղում և ապա Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ Մեկ տարի սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում 1861-62 թթ.-ին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862-67 թթ.-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում 1867 թ.-ին վերադարձել է հայրենիք Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած Վերնատուն գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ Նրա պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը Իսկ արձակ գործերից հայտնի են Արություն և Մանվել, Երկու քույր վեպերը Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի Անահիտը, Արեգնազանը, Հազարան բլբուլը, Վիշապին հաղթողը, Եղեգնուհին և այլն Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ

Gör som tusentals andra bokälskare

Prenumerera på vårt nyhetsbrev för att få fantastiska erbjudanden och inspiration för din nästa läsning.